Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական իրադարձություն են համարում

3 րոպեի ընթերցում

Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական ու կարևոր իրադարձություն են համարում՝ այն հիմք ծառայեցնելով գալիք նոր մարտահրավերների հաղթահարման համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Աստանան այս օրերին ընդունել է երրորդ «Ապագայի խաղերը», որտեղ համախմբվել են ավանդական սպորտն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի տուրիզմի ու սպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մեյրամ Սապարգալին առանձնակի կարևորեց այս միջազգային մրցաշարի անցկացումը հենց Ղազախստանում` ընդգծելով, որ երկիրը նաև այս կերպ է նոր մակարդակի բարձրացնում թե ավանդական ու թե ֆիջիթալ սպորտը:

«Նախորդ «Ապագայի խաղերին» մասնակցում էին ազգային հավաքականները։ Այս տարի, սակայն, ձևաչափը փոխվել է։ Այժմ մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ակումբներ, որոնց կազմում կարող են հանդես գալ տարբեր պետությունների մարզիկներ:  Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է մրցակարգին։ Յուրաքանչյուր հյուրընկալող երկիր ինքն է ընտրում մրցաձևերը։ Այս տարի ընտրվել է ութ մրցաձև՝ ֆուտբոլ, բասկետբոլ, Counter-Strike-ի մի քանի ձևաչափեր, ինչպես նաև առաջին անգամ ծրագրում ընդգրկվել է սպորտային պարը»,-ասաց նա:

Ըստ Սապարգալիի` Ղազախաստանի հիմնական նպատակը երկրում ֆիջիթալ (phygital) սպորտի զարգացումն է, այժմ էլ ղազախ մարզիկներն արդեն միջազգային ասպարեզում գրանցում են բարձր արդյունքներ:  Հաջորդ տարի նախատեսվում է, որ Ղազախստանը կընդունի Էլեկտրոնային սպորտի աշխարհի առաջնությունը։

«Նախկինում «Ապագայի խաղերը» հյուրընկալել են Ռուսաստանը, Աբու Դաբին։ Փորձը ցույց է տալիս, որ մրցաշարի ձևաչափն աստիճանաբար անցում է կատարում ակումբային մրցումների։ Նախ՝ այն ավելի հետաքրքիր է, և երկրորդ՝ էլեկտրոնային սպորտի մարզիկներն արդեն սովոր են հանդես գալ ակումբների կազմում, այլ ոչ թե ազգային հավաքականներում։ Քանի որ ֆիջիթալ սպորտը բոլոր երկրներում հավասարաչափ զարգացած չէ, ակումբային ձևաչափը, հավանաբար, ամենագործնական լուծումն է։ Ղազախստանը հետևողականորեն ձգտում է զարգացնել տեխնոլոգիաները, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաները: Սա պատմական պահ է, քանի որ Ղազախստանն առաջին անգամ է հյուրընկալում «Ապագայի խաղերը»։ Եթե նախկինում դրանք անցկացվում էին զարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում, ապա այժմ Ղազախստանը դարձել է Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը, որը հյուրընկալում է այս հեղինակավոր մրցումները»,-առանձնացրեց նա:

Առաջիկա օրերին «Ապագայի խաղերի» շրջանակում կանցկացվեն մրցումներ ինչպես դասական մարզաձևերում, այնպես էլ ֆիջիթալ ձևաչափում, որտեղ իրական սպորտն ու թվային տեխնոլոգիաները միավորվում են մեկ մրցակցային հարթակում։ Աստանայում կմրցեն ավելի քան 800 մարզիկ և կիբեռսպորտային ներկայացուցիչ՝ ավելի քան 30 երկրից։ 

Հայերեն English

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով