Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

Լատվիան և Ուկրաինան կզբաղվեն անօդաչու համակարգերի համատեղ մշակմամբ, արտադրությամբ և փորձարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը։

Համապատասխան հուշագրերը Ռիգայում ստորագրել են լատվիական և ուկրաինական կողմերը։ «Նրանց նպատակն է նպաստել անօդաչու համակարգերի արտադրության բնագավառում հավակնոտ ներդրումային նախագծերի զարգացմանը,  տեխնոլոգիաների փոխանցմանը և Լատվիայում տեխնոլոգիաների փորձարկումների համար ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ստորագրված հուշագրերը ներառում են համագործակցության մի քանի լրացուցիչ բնագավառներ՝ անօդաչու համակարգերի և դրանց բաղադրիչների մշակման ու արտադրության մեջ ներդրումների ներգրավում, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական ներուժի ամրապնդում, ինչպես նաև ցուցադրական, փորձարկման և ինովացիոն ենթակառուցվածքի զարգացում։

 Ընդհանուր առմամբ դրանք հիմք են ստեղծում Լատվիայում անօդաչու համակարգերի և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մրցունակ էկոհամակարգի զարգացման համար, նպաստելով ներդրումների ներգրավմանը, ինովացիաների զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտադրությանը», - հավելել է նախարարությունը։

Լատվիայում համոզված են, որ այս համագործակցության կարևոր ասպեկտը սերտ գործընկերությունն է ուկրաինական ընկերությունների հետ, որոնք բացառիկ փորձ ու գիտելիքներ են կուտակել անօդաչու համակարգերի մշակման բնագավառում։

Հայերեն

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է