ՀՀ վարչապետն անդրադարձել է, թե ինչն է խանգարում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերություններին։

«Խնդիրը հետևյալի մեջ է՝ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, ռազմավարական հարաբերություններ ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով։ Հիմա Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ պետությունների հետ, և Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Ռուսաստանը գտնում է, որ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանն ի վերջո լավ գործընկեր է, թե լավ գործընկեր չէ, Փաշինյանը նկատեց․

«Հայաստանը 2022 թվականին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չկատարեց։ Ի՞նչ էր արել Հայաստանի Հանրապետությունը, ո՞ւմ էր վատություն արել։ Ինչո՞վ էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մե՞ջ է խնդիրը․բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչո՞ւ է անընդհատ հնչում կանխավարկած, որ մենք ենք վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ էր արել ոևէ մեկին, Բելառուսին վատություն է՞ր արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի, թե Հայաստանն ո՞ւմ է պետք։ Հարգարժան գործընկերը՝ բելառուսի նախագահը, փնտրում–փնտրում ու չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Ինչպե՞ս կարելի է ինքնիշխան երկրի մասին այդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք դնում թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը, և այդ բոլոր գործընկեր երկրներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։  Ես խնդրում եմ, որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել