Մարզեր

Ծակքարում խմելու ջրի մատակարարման նոր պոմպակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

1 րոպեի ընթերցում

Ծակքարում խմելու ջրի մատակարարման նոր պոմպակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են խմելու ջրի մատակարարման նոր համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի խմելու ջրի մատակարարման նոր պոմպակայանի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 69 միլիոն 700 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները, որոնք արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով, մեկնարկել են 2024 թվականին, բարձրավոլտ լարման էլեկտրական հոսանքի գծերը տեղափոխելու պատճառով ընդհատվել 2025 թվականին և շարունակվել 2026 թվականի ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում նոր կառուցվող պոմպակայանի միջոցով հավելյալ ջրաքանակ է մղվելու Ծակքարի խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ ջրամբար՝ ամռան ամիսներին առաջացած ջրի պակասի խնդիրը կարգավորելու նպատակով։  

Շինանրարական աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով օրերս Ծակքարի պոմպակայանի շինհրապարակ է այցելել Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում