Տիգրան Համասյանի համերգով բացվել է Պլովդիվի ամառային ջազ փառատոնը․ BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Պլովդիվի ջազ փառատոնի ամառային շրջանը բացվել է հուլիսի 29-ին «Օրփեուս» ամառային կինոթատրոնում հայազգի դաշնակահար Տիգրան Համասյանի և նրա խմբի համերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Պլովդիվում կայացած ելույթը Համասյանի եվրոպական շրջագայության մի մասն է։

«Շատ երկար ժամանակ է անցել Բուլղարիայում իմ վերջին ելույթից: Շնորհակալություն կազմակերպիչներին այս հանդիպումը հնարավոր դարձնելու համար և ձեզ բոլորիդ՝ այսօր այստեղ լինելու համար», - ասել է Համասյանը։

Դաշնակահարը համատեղում է ջազային իմպրովիզացիան, պրոգրեսիվ ռոքը և հայկական ժողովրդական երաժշտությունը:

Նա ծնվել է 1987 թվականին Գյումրիում, սկսել է նվագել երեք տարեկանից, իսկ 16 տարեկանում հաղթել է Մոնտրյոյի ջազ փառատոնի դաշնամուրային մրցույթում: Պլովդիվում նա կատարել է «Manifeste» ալբոմի երաժշտությունը՝ համատեղելով հայկական ժողովրդականը, պրոգրեսիվ ռոքը և երգչախմբային միստիցիզմը։

Պլովդիվի ջազ փառատոնի գեղարվեստական ​​​​ղեկավար Միրոսլավա Կացարովան նշել է, որ Համասյանի և սաքսոֆոնահար Յան Գարբարեկի մասնակցությամբ երկու համերգների տոմսերը սպառվել են:

«Այս համերգները կրկին ինձ համոզեցին, որ Պլովդիվի ջազային համայնքի կառուցումն իրենից հսկայական արժեք է ներկայացնում», - հավելել է Կացարովան։

Գարբարեկը ելույթ կունենա «Օրփեուս» ամառային կինոթատրոնում հուլիսի 31-ին՝ հնդիկ հարվածային գործիքներ նվագող Տրիլոկ Գուրտուի, գերմանացի դաշնակահար Ռայներ Բրյունինգհաուսի և բրազիլացի բասիստ Յուրի Դանիելի հետ։

Նշվում է, որ փառատոնի աշնանային շրջանը տեղի կունենա Պլովդիվում 2026 թ. նոյեմբերի 6-8-ը։

Ամառային և աշնանային ծրագրերը ֆինանսավորվում են Բուլղարիայի մշակույթի նախարարության և Պլովդիվի քաղաքապետարանի կողմից և կազմում են 2026 թվականի Ազգային մշակութային օրացույցի և Պլովդիվի մշակութային օրացույցի մի մասը: BTA-ն փառատոնի մեդիա գործընկերն է:

Հայերեն English Русский

Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի

Իսրայելի ՊԲ-ն Սիրիայից վերադարձրել է Հերմոն լեռան մոտակայքում սահմանը հատած երեք քաղաքացու

Հուլիսի 30-ի միջոցառումների անոնս

«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում հարսանիքի մասնակիցները թունավորվել են. արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից

5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվել

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն այս պահի դրությամբ նվազել է 2025 թվականի համեմատ

Ավետ Կոնջորյանի դեպքով ՔՊ-ում քննարկում չկա․ Փաշինյան

Զելենսկին ձմռանն ընդառաջ Թրամփից խնդրել է 300 Patriot հրթիռ

Ամունդի-Ակբա․կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն