Ռուսաստան

Ուկրաինան և ՌԴ-ն նոր հարվածներ են փոխանակել. Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և ՌԴ-ն նոր հարվածներ են փոխանակել. Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են

Ուկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է մոտ 300 անօդաչու թռչող սարք: Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ թիրախավորվել են Ռյազանում և Պերմում նավթավերամշակման գործարաններ և լոգիստիկ կենտրոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իր հերթին, Ռյազանի նահանգապետը հայտնել է, որ արդյունաբերական տարածքում հրդեհ է բռնկվել: Վեց մարդ տուժել է: Նաև տարհանվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի աշխատակիցները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Պերմի ղեկավարն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները խոցվել են, տուժածներ չկան:

Ըստ տեղական իշխանությունների՝ գիշերվա ուկրաինական հարվածներից մեկ մարդ զոհվել է Տագանռոգում, մեկ մարդ՝ Բելգորոդի մարզում, երկուսը՝ Ղրիմում:

Ուկրաինան էլ հայտնել է ռուսական 65 անօդաչու խոցելու մասին: Մի քանի վայրում արձանագրվել են հարվածներ: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-ների, հրետանու և ավիառումբերի հարվածներից վնասվել են մասնավոր տներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: 5 մարդ տուժել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում