Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հուլիսի 29-ին հայտարարել է, որ Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «ահաբեկչությանը հանցակցության» մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորագրություն է տարածել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնը։

«Միջազգային հետախուզում է հայտարարվել Telegram-ի վարչակազմի ղեկավար Պ. Դուրովի նկատմամբ», - նշված ԱԴԾ հայտարարության մեջ։

Մոսկվան մեղադրում է Ռուսաստանում ծնված Դուրովին Ուկրաինայի հետախուզական գործակալությունների և «ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների» կողմից օգտագործվող ալիքները, չաթերը և բոտերը չհեռացնելու համար, որոնք, ըստ ԱԴԾ-ի հայտարարության, «օգտագործվել են Ռուսաստանի տարածքում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների, զանգվածային սպանությունների նախապատրաստման և համակարգման և կիբեռհանցագործությունների իրականացման համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ կանանց և երեխաների շրջանում, ինչպես նաև պատճառել է միլիարդների նյութական վնաս»։

Դուրովը, որը տարիներ շարունակ ապրել է Ռուսաստանից դուրս և ունի Ֆրանսիայի և ԱՄԷ-ի անձնագրեր, գործը որակել է որպես քաղաքական դրդապատճառներով լի՝ Telegram-ում նշելով, որ Ռուսաստանի իշխանությունները պատրվակներ են փնտրում երկրի տարածքում հարթակի հասանելիությունը սահմանափակելու համար։

Telegram-ը Ռուսաստանում ամենատարածված հաղորդակցման հարթակներից մեկն է՝ տասնյակ միլիոնավոր ակտիվ օգտատերերով։ Euronews-ը նշում է, որ ՌԴ պաշտոնյաները տարիների ընթացքում բազմիցս փորձեր են արել արգելափակել կամ սահմանափակել ծառայությունը կամ ստիպել Դուրովին փոխանցել այս կամ այն օգտատիրոջ տվյալները։

41-ամյա Դուրովը բնակվում է Ֆրանսիայում, որտեղ նույնպես իրավական խնդիրների է բախվել Telegram-ում անօրինական բովանդակության տարածման մեղադրանքների պատճառով։

Դուրովը նաև հիմնադրել է Ռուսաստանում հայտնի VKontakte սոցիալական ցանցը, սակայն ստիպված է եղել հեռանալ ընկերությունից, քանի որ այն ճնշման է ենթարկվել իշխանությունների կողմից 2010-ականների կեսերին, երբ հիմնադրվել է Telegram-ը։

Հայերեն العربية English Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը