Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ դրական և արդյունավետ էին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Երկու հանդիպումներն էլ դրական և արդյունավետ էին», - գրել է նա հայտարարության մեջ։ Լևիթը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ երկու հանդիպումներն էլ ավարտվել են։