1 րոպեի ընթերցում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Ynet-ը։
Սա Թրամփի և Նեթանյահուի ութերորդ հանդիպումն է լինելու ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց ի վեր։
Հուլիսի 27-ին՝ Իսրայելից ԱՄՆ մեկնելուց առաջ, Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանը։