Միացյալ Նահանգներ

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  հանդիպման նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Ynet-ը։

Սա Թրամփի և Նեթանյահուի ութերորդ հանդիպումն է լինելու ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց ի վեր։

Հուլիսի 27-ին՝ Իսրայելից ԱՄՆ մեկնելուց առաջ, Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում