Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 28–ին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։

Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։

Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում