Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 27-ին մեկնում է Վաշինգտոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Times of Israel-ին հայտնել է նրա գրասենյակը։

Ակնկալվում է, որ նա հուլիսի 28-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կմասնակցի սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողությանը։ Հուլիսի 30-ին նա կվերադառնա Իսրայել։

Տեղեկությունների համաձայն՝ Նեթանյահուն Վաշինգտոնում կքննարկի «Իսրայելի և ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, նախատեսում է մասնակցել այս տարվա աշնանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ չնայած Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի կողմից իր ձերբակալման կոչերին։

Նախորդ շաբաթ Մամդանին Նեթանյահուին անվանել է «ռազմական հանցագործ» և կոչ է արել ԱՄՆ կառավարությանը կիրառել Միջազգային քրեական դատարանի կողմից նրա ձերբակալման հրամանը, եթե նա մուտք գործի երկիր։

Այնուհետև Մամդանին ընդունել է, որ իրավական լիազորություններ չունի Նեթանյահուին ձերբակալելու համար։

Միջազգային քրեական դատարանը 2024 թ. նոյեմբերին ձերբակալման հրամաններ էր տվել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեղադրանքներով։

Հայերեն Español ქართული Русский

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր