Վրաստան

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վրաստանի փրկարարները Կապրովանի լողափում (Գուրիայի մարզի Շեկվետիլի հանգստավայր գյուղում) ծովից դուրս են բերել երկու տղամարդու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։

Նշվում է, որ ծովից դուրս բերելու պահին տղամարդկանցից մեկն արդեն մահացած է եղել։

Գործակալության փոխանցմամբ՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության դրդում»։

Հաղորդվում է, որ դեպքի պահին փոթորիկի պատճառով ափին բարձրացված են եղել կարմիր դրոշներ և լողալն արգելված է եղել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում