Սևանում անցկացվում է առագաստանավային սպորտի ամենամյա հուշամրցաշար

2 րոպեի ընթերցում

2026 թվականի հուլիսի 22-ից 26-ը  Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անց է կացնում  Ծովակալ Իսակովի անվան ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում են առագաստանավորդներ Հայաստանից, Ռուսաստանից  և  Վրաստանից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունը այս տարի ևս հուշամրցաշարին պատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ: Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը նշում է, որ սպորտաձևի տարածման ու զարգացման համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, քանի որ առագաստանավային դպրոցը, որը գործում է Սևանում, նախկինում տվել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազում հաղթողներ եւ մրցանակակիրներ: «Պետք է ավանդույթները շարունակել, ինչի ուղղությամբ այսօր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում: Այս  հուշամրցաշարն էլ իր հերթին  ուղղված է առագաստանավային սպորտի մասսայականացմանը»,-նշել է Սմբատ Հակոբյանը։

Հուշամրցաշարը կդատեն միջազգային կարգի մրցավարներ։ Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի բաց առաջնությունը կշարունակվի մինչև հուլիսի 26-ը: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Խոսրով   Խլղաթյան

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար