«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե

2 րոպեի ընթերցում

Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել՝ լուծելով նաև հնարավոր վտանգների կանխման, բնակչության անվտանգության, բնականոն կենսագործունեության և տարածքների արդյունավետ օգտագործման խնդիրները։

«ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Ն որոշմամբ հաստատվել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Այն վերաբերում է ինչպես չշահագործվող և անավարտ, այնպես էլ անմխիթար վիճակում գտնվող շենքերին ու շինություններին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Շենքը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքեր կարող են լինել ֆիզիկական մաշվածության բարձր աստիճանը, արտակարգ իրավիճակի, երկարատև կամ ոչ պատշաճ շահագործման, երկարատև չշահագործման հետևանքով անմխիթար վիճակը, ինչպես նաև եթե շենքի վերականգնման, ուժեղացման կամ վերակառուցման համար անհրաժեշտ միջոցները գերազանցում են հաստատված մեթոդաբանությամբ նախատեսված սահմանաչափը։

Շենքի կամ շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության տված տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ։

Մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող պետական կամ համայնքային շենքերի դեպքում ոչ պիտանի ճանաչելու որոշումն ընդունում է համապատասխանաբար Պետական գույքի կառավարման կոմիտեն կամ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը։

Նշված մակերեսը գերազանցող շենքերի դեպքում որոշումն ընդունում է Կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ։

Սահմանվել են նաև ներկայացվող փաստաթղթերի կազմը, դրանց ուսումնասիրման ժամկետները և իրավասու մարմինների լիազորությունները։

Կարգի դրույթները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց քանդումը նախատեսված է Կառավարության հավանությանն արժանացած համապատասխան ծրագրով։

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը