ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սև ցուցակի մեջ է ներառել Վրաստանի Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական միության խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում»։

Հիմնավորման մեջ ասվում է, որ նավթավերամշակման գործարանը, ենթադրաբար, զբաղվում է ռուսական նավթի առևտրով և վերամշակմամբ, ինչով օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։ Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 25-ից:

Եվրամիության երկրները տասնօրյա լարված քննարկումներից հետո հուլիսի 23-ին համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ նոր փաթեթն ուղղված է էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, կրիպտոարժույթների և առևտրի դեմ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ցուցակում ներառվել է ռուսական ևս 32 բանկ, որոնց հետ կարգելվեն գործարքները: Նաև պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նավթի առևտրով զբաղվող հարթակներ, կրիպտոընկերություններ, իսկ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք: Բացի այդ, ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ տարով սառեցվել է մեկ բարելի դիմաց 44 դոլարի մակարդակում, որպեսզի Մոսկվան օգուտներ չքաղի շուկայի ցնցումներից:

Հայերեն Español فارسی ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին