Իրան

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն արդյունավետ չեն լինի, եթե Վաշինգտոնը չսկսի հաշվի առնել Թեհրանի շահերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մինչև նրանք չհասկանան, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը Իրանի ժողովրդին և նրա շահերը հարգելն է, նրանց գործողությունները արդյունավետ չեն լինի»,- Արաղչիի խոսքերը փոխանցում է Al Jazeera հեռուստաընկերությունը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ խնդիրը ամերիկյան մոտեցման էության մեջ է, որը նա անվանել է «իռացիոնալ, չափազանցված և գերիշխանության վրա հիմնված»։ Նրա խոսքով՝ Թեհրանը կոշտ և վճռականորեն է արձագանքում Վաշինգտոնի նման բանակցային դիրքորոշմանը։

Հուլիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անիմաստ է համարում Իրանի հետ բանակցությունները, քանի որ այդ երկիրն ակնհայտորեն հակված չէ ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու։ Առնվազն այնպիսի, որին պատրաստ կլինի հետամուտ լինել։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել էին փետրվարի 28-ին սկսված հակամարտության դադարեցում նախատեսող հուշագիր։ Հունիսի 27-ից ամերիկացիները թիրախային հարվածներ են հասցնում Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող նավերի վրա իրանցիների հարձակումների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում