Դադարեցվել է Սևանա լճի նաև 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
1 րոպեի ընթերցում
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 9-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
«Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։
Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։