Մերձավոր Արևելք

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

2 րոպեի ընթերցում

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Իսրայելական բանակի հրետանին ինտենսիվ կրակ է բացել Ալի էթ Թահեր լեռնային շրջանի վրա, որը շիաների «Հեզբոլլահ» խմբավորման համար ծառայում է որպես առաջնային դիրք  Լիբանանի հարավի Նաբատիայի նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Al-Markaziya գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ բարձունքներում, որտեղ ստեղծված են ստորգետնյա ապաստարաններ և թունելներ, հուժկու պայթյուններ են որոտացել: Գնդակոծման են ենթարկվել նաև Նաբատիա էլ Ֆաուքա քաղաքի բնակելի թաղամասերը, որտեղ  քանդվել է մի քանի շենք:

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Լիտանի գետի ափը՝ Հարդալի կամրջի շրջանում, որի մոտ է գտնվում լիբանանցի զինվորականների ուղեփակոցը: Բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ «զինվորների շրջանում տուժածներ չկան, և իրավիճակը մնում է վերահսկողության տակ»:

Ինչպես հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը, Իսրայելի բանակը շարունակում է ռազմական գործողությունները երկրի հարավում՝ չնայած հունիսի 19-ին հայտարարված հրադադարին: «Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր սպանված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4328-ի, իսկ վիրավորներինը՝ 12232-ի», - նշված է X-ում գերատեսչության ամփոփագրի մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում