Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Իրանի և Իրաքի միջև գտնվող «Շալամչեհ» սահմանային անցակետում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, 11-ը՝ վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել են իրանական Խուզեստանի նահանգի իշխանությունները՝ կատարվածի համար մեղադրելով ամերիկյան կողմին։

Վերջին ժամերում պայթյուններ են լսվել իրանական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ռամշիրում, որտեղ, ըստ տեղեկությունների, թիրախավորվել է ասֆալտի պահեստ, ինչպես նաև Ահվազում, Մահշահրում և Անդիմեշքում։

Բուշեհր նահանգում ևս արձանագրվել է երկու պայթյուն՝ մեկը՝ գիշերվա ընթացքում, մյուսը՝ ավելի ուշ։

Իրան

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

 

Հայերեն Русский