Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Օտտավայում հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալ Գլեն Փերվսի և Կանադայի արտաքին գործերի փոխնախարարի ավագ տեղակալ Դեյվիդ Էնջելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները. շեշտադրվել է առևտրատնտեսական հարաբերությունների առավել ակտիվացման և փոխադարձ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան շփումների կարևորությունը՝ Կանադայի հետ առկա քաղաքական երկխոսության շարունակական զարգացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափերում գործընկերության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Հայերեն العربية English ქართული Русский

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի