Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը գրառում է արել X-ի միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում ենք Բելգիայի կառավարությանը և ժողովրդին՝ Ազգային օրվա առթիվ։ Հիմնվելով ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա՝ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ։
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրամիության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Ազգային տոնի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին: