Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին և մտահոգություն հայտնել հրթիռային հարվածի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող չորս նավաստու զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Լադանովին խնդրել են փոխանցել Հնդկաստանի խորը մտահոգությունները և ասել են, որ առևտրային նավերի թիրախավորումը և դրա հետևանքով քաղաքացիական անձանց կյանքի կորուստն «անընդունելի» են։

«Նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային առևտրի անվտանգությունը, պաշտպանվածությունը և կայունությունը», - հայտարարությունից մեջբերում է Reuters-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը հուլիսի 19-ին երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող Golden Leo նավի վրա, որի տախտակամածին գտնվում էին հնդիկ և սիրիացի անձնակազմի անդամներ։ Հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի 4 քաղաքացի։ Golden Leo-ն պատկանում է Մումբայում տեղակայված ընկերության։

Նավը հարձակման է ենթարկվել Օդեսայից եգիպտացորենի բեռով դուրս գալու ժամանակ, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Վերջին ամիսներին ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում ևս հնդիկ նավաստիներ են զոհվել, և Հնդկաստանը բողոք է հայտնել ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Թեհրանին։

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս