Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը հուլիսի 20-ին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ շրջայց է կատարել հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներում։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Ախուրյան համայնքի Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և տեղում քննարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների ծավալները։ Արձանագրվել են բնակելի տների տանիքների, ավտոմեքենաների և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վնասման դեպքեր։

Հանձնաժողովն այցելել է նաև Անի համայնքի Ձիթհանքով և Լանջիկ բնակավայրեր, որտեղ, նախնական գնահատականների համաձայն, վնասներ են կրել հիմնականում գյուղատնտեսական հողատարածքները։

Համայնքային հանձնաժողովները շարունակում են ընդունել քաղաքացիների ահազանգերը՝ հնարավորինս ամբողջական պատկեր կազմելու և վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Շիրակի մարզային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար