Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4328-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

«Հուլիսի 19-ի դրությամբ իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հետևյալն է՝ 4328 զոհ և 12229 վիրավոր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում Բեյրութի և նրա արվարձանների վրայով։

Բացի այդ, իսրայելական ուժերը շարունակում են թիրախավորել երկրի հարավում գտնվող Նաբատիե շրջանը։ Հուլիսի 20-ի առավոտյան Նաբատիե շրջանի Քֆար Թեբնիթ գյուղաքաղաքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում