Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա

3 րոպեի ընթերցում

ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։ Աշխատանքները կատարված են, կան համապատասխան կարգավորումներ․ մնում է՝ Եվրամիության շուկա ապրանք արտահանել ցանկացող ընկերությունները դիմեն լիազոր գերատեսչությանը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, գործընթացը սկսելու համար։

«Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշեց, որ այս գործընթացը նոր չէ, այն երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Այսօր պետությունն ու տնտեսվարողները հասել են մի հանգրվանի, որ արդեն գործնականում կարող են կազմակերպել հայկական արտադրության ձկնամթերքի արտահանումը։

«ՍԱՏՄ-ին արդեն պաշտոնապես դիմել է մեկ ընկերություն՝ ԵՄ շուկա հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու համար, սակայն հետաքրքրվածները շատ են։ Կարող եմ ասել, որ հանրապետությունում ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։ Դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկությունը կհրապարակվի  Snund.am  կայքում։

«Որևէ բարդ գործընթաց չկա, առանձնահատուկ փաստաթղթեր չեն պահանջվում։ Դրանք բոլոր այն փաստաթղթերն են, որոնք մեր տնտեսվարողներն արդեն իսկ ունեն։ Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը, որից հետո տնտեսվարողների մոտ անցկացվում է աուդիտ։ Եթե բոլոր պահանջներին համապատասխանում են, ապա տվյալ կազմակերպությանը գրանցում ենք TRACES համակարգում, որտեղ ինքնաշխատ ձևով ձևավորվում է կոդ, ինչն էլ փոխանցվում է տնտեսվարողին։ Դա ենթադրում է, որ արդեն տնտեսվարողը կարող է իր արտադրանքն արտահանել ԵՄ ցանկացած երկիր»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Համակարգի կողմից տրված կոդն անժամկետ է, սակայն տեսչական մարմինն, տարին առնվազն մեկ անգամ, այդ տնտեսվարողների մոտ իրականացնելու է ստուգում։

Հուլիսի 20-ին ՍԱՏՄ-ն հյուրընկալելու է ԵՄ-ից 4 փորձագետի։ Կքննարկվեն առաջին խմբաքանակն արտահանելու առնչությամբ մանրամասները:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան