Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ին ամերիկացի գործընկերոջ՝ Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Իսրայելը վճռական է տրամադրված Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածում ստեղծված «անվտանգության գոտիներում» իր ուժերը պահելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Կացի գրասենյակի հայտարարության մեջ նշվել է, որ նախարարի խոսքով՝ զորքերի ներկայությունն անհրաժեշտ է «Իսրայելի սահմանները և սահմանի մոտ գտնվող համայնքները ջիհադիստական ​​ուժերի սպառնալիքներից պաշտպանելու համար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում