Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Մեծ Բրիտանիային՝ կապված բրիտանական ռազմական նավի հետ, որը հատել է այն ջրերը, որոնք հարավամերիկյան երկիրը համարում է իր տարածքային իրավասության ներքո։

«Հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատուն է ուղարկվել պաշտոնական բողոքի նոտա։ Նոտայում արտահայտվել է ամենավճռական մերժումը HMS Medway նավի իրականացրած տեղաշարժերի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Արգենտինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ նավն անցել է Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների՝ արգենտինական կողմին պատկանող տարածքային ջրերով, մինչդեռ բրիտանական կողմը չի ներկայացրել պատշաճ ծանուցում, ինչպես պահանջում են երկկողմ համաձայնագրերը։

«Արգենտինայի կառավարությունը վճռականորեն դատապարտում է բրիտանական այս ռազմական ներխուժումը այն տարածքներ, որոնք գտնվում են Արգենտինայի իրավասության ներքո»,- հայտարարել է նախարարությունը։

Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները շուրջ 200 տարի տարածքային վեճի առարկա են Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։

1982 թվականի ապրիլին երկու երկրների միջև սկսվեց զինված հակամարտություն։ Արգենտինան պարտվեց պատերազմում՝ երկուսուկես ամիս տևած մարտերի ընթացքում կորցնելով 649 զինծառայող։ Բրիտանական կողմի կորուստները կազմել էին 255 մարդ։ 2013 թվականի մարտին կղզիների բնակիչների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ընթացքում քվեարկեց այն բանի օգտին, որ տարածքը շարունակի մնալ Միացյալ Թագավորության կազմում։ Արգենտինան, սակայն, չի ճանաչել հանրաքվեի արդյունքները։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին