Եվրոպա

Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր պաշտոնավարման ընթացքում վերջին այցն է կատարել Ուկրաինա՝ հայտարարելով Միացյալ Թագավորության «անսասան աջակցության» մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է BBC-ն։

Հուլիսի 16-ին Սթարմերը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Սա լինելու է վարչապետի պաշտոնում նրա վերջին այցն Ուկրաինա, քանի որ առաջիկայում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է Էնդի Բերնհեմը։

Այցից առաջ արված հայտարարության մեջ Սթարմերն ասել է, որ ուկրաինացի ժողովրդի «տոկունությունը» 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո «պահպանել է Եվրոպայի անվտանգությունը»

Իր հայտարարության մեջ Սթարմերն ընդգծել է Մեծ Բրիտանիայի ներդրումը Ուկրաինայի պատերազմական ջանքերում՝ առանձնանցնելով որպես վարչապետ իր երկամյա պաշտոնավարման ընթացքում իրականացված քայլերը։

«Երբ ես դարձա վարչապետ, գիտեի, որ Միացյալ Թագավորությունը չպետք է պարզապես աջակցի Ուկրաինային այս պահին, այլ պետք է օգնի ստեղծել նրա երկարաժամկետ անվտանգության և հաջողության հիմքերը»,- ասել է Սթարմերը։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ավելացրել է պաշտպանական ոլորտի ներդրումները և «առաջատար դիրք է զբաղեցնում ապագայի ռազմական տեխնոլոգիաների զարգացման գործում»։

«Եվ մենք այդ ճանապարհին մեզ հետ տարել ենք նաև մյուսներին։ Ինչպես ցույց տվեցինք վերջին շաբաթների ընթացքում G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում, Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները լիովին միասնական են Ռուսաստանի ագրեսիայի դեմ»,- հավելել է Սթարմերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում