Մերձավոր Արևելք

Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Իսրայելի իշխանությունների կողմից ազատ արձակված 12 պաղեստինցի բանտարկյալներ ժամանել են Գազայի հատված և տեղափոխվել անկլավի կենտրոնում գտնվող ալ-Ակսա հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հաղորդվում է, որ այս պահին Իսրայելի բանտերում կա ավելի քան 9000 պաղեստինցի բանտարկյալ։

3 պաղեստինցի է զոհվել հուլիսի 16-ի առավոտյան Իսրայելի կողմից Գազա քաղաքի ռմբակոծության հետևանքով։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 73246-ի, վիրավորներինը՝ 173727-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում