Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Նյու Յորքում մասնակցել և ելույթով է ունեցել «Կամրջելով գիտությունը, քաղաքականությունը և փորձառությունը՝ հասցեագրելու մոլորակային եռակի ճգնաժամը․ սիներգիաների ամրապնդումը հանուն ԿԶՆ-ների և 2030թ․-ից հետո կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտվածության խնդիրները փոխկապակցված մոտեցմամբ հասցեագրելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նա շեշտել է Բելեմում Ռիոյի կոնվենցիաների գործող և առաջիկա նախագահությունների կողմից ստորագրված սիներգիաների վերաբերյալ համատեղ հայտարարության կարևորությանը:

Նախարարի տեղակալը հավելել է, որ COP17-ը կարող է նպաստել այդ քաղաքական հանձնառության հետագա ամրապնդմանը և միջազգային հանրության աջակցության ընդլայնմանը։

Մոլորակային եռակի ճգնաժամի արդյունավետ հաղթահարման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ազգային մակարդակում ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածության ապահովումը։

Ներկաների ուշադրությանն են ներկայացվել այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման և կայուն ապագայի ապահովման ուղղությամբ  բոլոր գործընկերների հետ համագործակցելու հարցում, այդ թվում` որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) առաջիկա նախագահող երկիր։

Հայերեն English Русский

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով