Եվրոպա

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

2 րոպեի ընթերցում

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լիտվական հետախուզության այն պնդումը, թե Ռուսաստանը հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների ենթակառուցվածքների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պեսկովն այս հայտարարություններն անվանել է «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին։

«Սա հենց նման «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին է, որը նախատեսված է ուղեղի լվացումը շարունակելու, բնակչությանը հետագա ռազմականացմանը նախապատրաստելու համար», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու լիտվական հետախուզության պնդումները։

«Դրան հասնելու համար նրանք պետք է թշնամու կերպար ստեղծեն որևէ այլ կողմում, այս դեպքում՝ մեր կողմում, և դրա քողի տակ, ինչպես ասում են, շարունակեն ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներն իր բոլոր ձևերով տեղակայել Բալթյան երկրներում», - հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ երկիրը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Բալթյան տարածաշրջանում ենթակառուցվածքների վրա։ Նա նշել էր, որ հետախուզությանը հայտնի է նախապատրաստության փաստի և նախատեսված թիրախի մասին, սակայն հնարավոր հարձակումների կոնկրետ վայրը և ժամանակը հայտնի չեն։ Նաուսեդան հայտարարել էր, որ որպես նախազգուշական միջոց՝ Լիտվան ուժեղացնում է էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների պաշտպանությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում