Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է բազմաբնակարան շենքերի կառավարիչների թեստավորումը հաղթահարած առաջին խմբի վկայականների շնորհման արարողությունը։ Վկայականները հանձնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

Նա շնորհավորել է մասնակիցներին և հույս հայտնել, որ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն արդյունավետ կկիրառեն աշխատանքում։

«Բազմաբնակարան շենքերը, քաղաքաշինական բարդ օբյեկտներ լինելուց բացի, նաև սեփականության իրավունքի, վարչարարական և ֆինանսական մեխանիզմների տեսանկյունից բարդ կառուցվածք ունեն: Ուստի, շենքերի կառավարիչներն առնվազն բազային գիտելիքներ պետք է ունենան դաշտը կարգավորող օրենսդրության մասին։ Դասընթացը ինչպես մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ փորձի փոխանակման լավ հնարավորություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մեջբերված է Արման Պետրոսյանի խոսքը։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջին փուլի մասնակիցների օրինակին շատերը կհետևեն։

Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման ծրագրին մասնակցել են ինչպես գործող կառավարիչներ, այնպես էլ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողներ։ Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ իրականացրել են երկու կազմակերպություններ: Թեստավորմանը մասնակցել են նաև կոմիտեի կայքի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» բաժնում տեղադրված հարցաշարերից օգտվելով ինքնուրույն պատրաստված անձինք։

Առաջիկա օրերին կհայտարարվի վերապատրաստման հերթական փուլի և դրա շրջանակում դիմումների հավաքագրման մասին, իսկ բուն դասընթացը կմեկնարկի սեպտեմբերից: Բացի այդ կկազմակերպվի ևս մեկ թեստավորում՝ առաջին թեստավորմանը չմասնակցած կամ այն չհաղթահարած անձանց համար։

Կոմիտեից հիշեցնում են, որ գործող կառավարիչները, ինչպես նաև ոլորտ մուտք գործել ցանկացողները, մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ժամանակ ունեն վերապատրասման և թեստավորման համար։

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը