Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու համար դիմումների ընդունումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի թեման է «Մարդկային կապը և երկխոսությունը արհեստական բանականության դարաշրջանում»:
Դիմորդները պետք է լինեն 25-45 տարեկան՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ։ Ունենան իրենց ոլորտում առաջնորդության հաստատված փորձ և ձեռքբերումներ։ Ցուցաբերեն հանձնառություն միջմշակութային երկխոսության և հասարակական դրական ազդեցության նկատմամբ։
Ունենան դրական փոփոխություններ նախաձեռնելու և իրականացնելու ներուժ։ Կարողանան լիարժեք մասնակցել ծրագրի բոլոր բաղադրիչներին։ Ազատ տիրապետեն անգլերենի:
Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 19-ն է: