Եվրոպա

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին՝ հուլիսի 13-ին հանրապետության տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո, որն, ինչպես կարծում են իշխանությունները, կարող է պատկանել Ռուսաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ProTV հեռուստաալիքը։

Սա առաջին դեպքը չէ, երբ դեսպանը կանչվում է ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի կապակցությամբ։ Հունիսի սկզբին Օզերովին կանչել էին արտաքին գործերի նախարարություն՝ հարևան Ռումինիայում անհայտ ԱԹՍ-ի ընկնելուց հետո։ Այդ ժամանակ դեսպանը նշել էր, որ Մոլդովայի իշխանությունների հետ բոլոր շփումները սահմանափակվել են նախարարություն կանչերով։

ՏԱՍՍ-ն իր հերթին հիշեցնում է, որ ավելի վաղ Օզերովը նշել էր, որ Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանին են մեղադրում բոլոր պատահարների համար՝ հետևելով Եվրամիության ղեկավարության հրահանգներին, առանց որևէ ապացույց ներկայացնելու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում