Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
1 րոպեի ընթերցում

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սաշա Կատվալյանը։
«Սիրելի' երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Ռոմիկ Մխիթարյանը։