Ռուսաստան

Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող՝ ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներն Ամուրի և Չելյաբինսկի մարզերում գտնվող «Ուկրաինկա» և «Շագոլ» ռազմական օդանավակայանների վրա։ Ձերբակալվել են նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

ԱԴԾ-ն առգրավել է 24 FPV-դրոն։

Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական գործակալները FPV-դրոնները մարդատար ավտոմեքենաներով տեղափոխել են Ռուսաստանի տարածքի խորքերը՝ անմիջապես դեպի «Ուկրաինկա» (Ամուրի մարզ) և «Շագոլ» (Չելյաբինսկի մարզ) օդանավակայանների ուղղությամբ։ Այնտեղ՝ վարձակալված ավտոտնակներում իրականացվել է դրանց հավաքումը և կիրառման նախապատրաստումը։

«Օպերատիվ մարտական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները», - հայտնել են ԱԴԾ-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում