Ալիևը վերահաստատել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումի ընթացքում Ալիևը կոչ է արել «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշտապես պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը և շարունակելու է նույն դիրքորոշումը պահպանել նաև ապագայում։

«Որևէ պետության սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կիրառմամբ կամ առանց այդ երկրի ժողովրդի համաձայնության։ Մեր դիրքորոշումն այս հարցում հետևողական և անփոփոխ է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում շարունակել աջակցել Ուկրաինայի ժողովրդին։ Նրա խոսքով՝ այդ աջակցությունը ցուցաբերում են ոչ միայն պետությունը, այլև շարքային քաղաքացիներն ու մասնավոր ընկերությունները։

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք աջակցել այն մարդկանց, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում և բախվել են իրենց երկրի տարածքային ամբողջականության խախտմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հայերեն العربية

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին