Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ 9-ամյա մի աղջիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Բժիշկները հայտնել են, որ 9-ամյա Թալա Աբու Մաթարը զոհվել է Գազայի կենտրոնական մասում գտնվող ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի վրա իսրայելական ուժերի կողմից արձակված կրակոցներից։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ տեղյակ չէ միջադեպի մասին։
Իսրայելական ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել զենքի արտադրության օբյեկտի ներսում գործող ՀԱՄԱՍ-ի զինյալներին։
Պաղեստինյան Wafa գործակալության տեղեկացմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73223-ի և վիրավորներինը՝ 173654-ի։