Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ Լիբանանումվստեղծված իրավիճակի կարգավորման համար։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք ցանկանում ենք Ֆրանսիայի հետ համատեղ մշակել Լիբանանի նկատմամբ ընդհանուր քաղաքականություն՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու հնարավորությունները մեծացնելու համար», - ասել է Վադեֆուլը Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն այս հարցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։ 

Հայերեն English Русский