Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Այցի շրջանակում Զաքիր Հասանովը մասնակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի Համատեղ ռազմական ինստիտուտում անցկացված « Շտաբի համատեղ կառավարում» դասընթացի, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի ինստիտուտներում անցկացված «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում