Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Ալեկո Էլիսաշվիլիին, դատապարտեց 13 տարվա ազատազրկման՝ 2025 թվականի նոյեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակը հրկիզելու փորձի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

Նշվում է, որ դատարանը Էլիսաշվիլիին մեղավոր է ճանաչել 2025 թվականի նոյեմբերի 29-ի լուսաբացին դիմակավորված, մուրճով կոտրելու, շենք մտնելու և տարածքը, այդ թվում՝ գրասենյակային պարագաները, սարքավորումները և փաստաթղթերը բենզինով ողողելու եղանակով հրկիզման փորձի համար։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դատական ​​կատարածուները փորձել են միջամտել, սակայն Էլիսաշվիլին դիմադրել է՝ օգտագործելով իր մոտ գտնվող հրազենը։  

Այնուհետև Էլիսաշվիլին հրկիզել է դատարանի արխիվը, որտեղ պահվում էին հարյուրավոր քրեական, քաղաքացիական և վարչական գործեր։

Հետաքննությունը կարծում է, որ մեղադրյալի գործողությունները նպատակ ունեին անկայունացնել դատական ​​համակարգը: Ավելին, դատարանի ենթակառուցվածքները, անհատական ​​գործերը և այլ կարևոր նյութեր ոչնչացնելով՝ նա զգալի գույքային վնաս է պատճառել:

Հայերեն Русский

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26