Իրան

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին հավատարիմ մնալ ձեռքբերված փոխըմբռնման հուշագրին և շարունակել բանակցությունները՝ հետագա սրումը կանխելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է, որ այդ կոչն արել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը և այն աջակցելու ու ամրապնդելու ուղիները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ դիվանագիտական ջանքերին և համատեղ կոորդինացմանը՝ լարվածությունը նվազեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։

Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է Հորմուզի նեղուցով նավարկության ազատության պաշտպանության անհրաժեշտությունը՝ նախազգուշացնելով, որ անվտանգ անցումը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության կարևոր նախապայման։

Նա վերահաստատել է Կատարի պետության լիակատար աջակցությունը բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովող համապարփակ համաձայնության ձեռքբերմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում