«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

7 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ ստարտափ նախաաքսելերացիոն ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը (Expo Day), որին մասնակցեցին տեխնոլոգիական էկոհամակարգի և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, վենչուրային ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նորարարությունների գլոբալ հարթակ «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) ընկերությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ համագործակցությամբ, Հայաստանում ամփոփեց ստարտափների աջակցության իր թվով երրորդ նախաաքսելերացիոն ծրագիրը:

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշեց, որ 2024 թվականին մրցույթի արդյունքում շահեց միջազգային հայտնի աքսելերատոր «Փլագ ընդ Փլեյ»-ը և եկավ Հայաստան՝ աքսելերացիոն 16 շաբաթյա ծրագիր իրականացնելու նպատակով։

«Քանի որ մեկ տարում կամ մեկ ծրագրով շատ դժվար է ազդեցություն ունենալ ստարտափ էկոհամակարգի վրա, ուստի Կառավարությունը որոշեց գնալ «Փլագ ընդ Փլեյ»-ի հետ երկարաժամկետ համագործակցության, ինչի արդյունքում նշված ընկերության հետ կնքվեց եռամյա պայմանագիր։ «Փլագ ընդ Փլեյ»-ը Հայաստանում արդեն բացել է իրավաբանական գրասենյակ, և մեզ մոտ գործում է այդ ընկերության հայաստանյան մասնաճյուղը։ Ծրագրի շրջանակում նրանք պետք է իրականացնեին երկփուլ ինկուբացիա՝ նախաաքսելերացիայով և աքսելերացիայով։ Այսօր այդ փուլերից մեկի ամփոփումն է, որին մասնակցում են 18 ստարտափ ընկերություններ»,- ասաց Սիմոնյանը։ 

Նա անչափ կարևորեց միջազգային փորձի մուտքը Հայաստան և ստարտափների համար նման հնարավորության ստեղծումը, ինչը կօգնի նրանց մուտք գործել միջազգային շուկա, հարաբերություններ ստեղծել համաշխարհային ցանցերի հետ։ Նման միջազգային գործընկերոջ հետ համագործակցությունն, ըստ Սիմոնյանի, միանշանակ Հայաստանի ստարտափ և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վրա զգալի ազդեցություն է ունենալու երկարաժամկետ տեսանկյունից։

«Ընդհանրապես ստարտափ ստեղծելը և նրան դեպի զարգացում տանելը հեշտ չէ։ Մենք այսօր տեսնում ենք, որ կարիք կա ոչ թե ոլորտի, այլ ուղղության փոփոխության, այսինքն՝ անհրաժեշտ է գնալ դեպի խորացված ինժեներիա և խորը տեխնոլոգիաներ, քանի որ արհեստական բանականության (ԱԲ) մուտքի հետ բավականին շատ ծրագրավորման մասնագիտություններ կամ աշխատատեղեր կրճատվում են, հետևաբար շատ կարևոր է, որ մենք այս տրանսֆորմացիայի մեջ մտնենք և արագ վերապատրաստման, ինչպես նաև ստարտափներին ճիշտ ուղղվածություն տալու միջոցով ստեղծենք էկոհամակարգ, որը պատրաստ կլինի տեխնոլոգիական ոլորտի փոփոխություններին»,- ասաց Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ ստարտափները ապագայում պետք է լինեն տեխնոլոգիաներ ստեղծող, այլ ոչ թե զուտ ծառայություններ մատուցող ընկերություններ։ Փոխնախարարի խոսքով՝ բնագավառում տեսանելի է որակի ու գաղափարների զգալի աճ, մինչդեռ ոչ վաղ անցյալում կար գաղափարների պակաս, ուստի վերոհիշյալ ծրագրի շնորհիվ՝ ստեղծվեց մի միջավայր, որը կօգնի ստարտափներին ավելի զարգանալ և ինտեգրվել միջազգային շուկաներում։

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան»-ը գլոբալ ինովացիոն պլատֆորմ է, որն ունի գործունեության մի քանի ուղղություններ, որոնցից հիմնականն աքսելերացիոն ծրագրերի իրականացումն է ստարտափների համար, որպեսզի նրանք զարգանան հնարավորինս արագ և քիչ ժամանակ ծախսեն այն փուլերի վրա, ինչը կարելի է անել թրեյներների, քոուչների ու մենթորների օգնությամբ։

«Փլագ ընդ Փլեյ»-ը վենչուրային ընկերություն է, որը ներդրումներ է կատարում ստարտափների գործունեության ոլորտում և այս պահին իր պորտֆոլիոյում ունի 35 ընկերություններ։ Մատուցում է բաց ինովացիոն ծառայություններ նաև մեծ կորպորացիաներին՝ հանդիսանալով միջնորդ նրանց և ստարտափների միջև։

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան»-ի տնօրեն Սոնա Գրիգորյանը նշեց, որ ստարտափները, թեև փոքր են, սակայն ավելի ճկուն են, ունենում են բավականին հետաքրքիր մտահղացումներ, որոնք կարող են հեշտությամբ լուծել մեծ կորպորացիաների համար անլուծելի թվացող խնդիրները։

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է մեր ծրագիրը Հայաստանում՝ բարձր գնահատելով մեր գործունեության արդյունքներն ամբողջ աշխարհում։ Հենց դրանով է պայմանավորված նաև Հայաստանում գործելու հրավերը։ Այստեղ ստարտափների էկոհամակարգը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ջանքերի շնորհիվ բավականին դինամիկ զարգանում է, ընդ որում՝ ավելի արագ, քան մեր հարևանների մոտ։ Տվյալ փուլում տեղի է ունենում արհեստական բանականության և տեխնոլոգիաների շատ արագ զարգացում, ինչը որոշակիորեն դժվարացրել է ստարտափների աշխատանքը։ Եթե նախկինում որևէ հետաքրքիր նորարարական գաղափար ունենալով և հավելված  սարքելով կարելի էր ստեղծել ստարտափ և հասնել մեծ արժեքների, ապա այժմ դա բավարար չէ, քանի որ արհեստական բանականության շնորհիվ մրցակցությունը դարձել է անողոք։ Անհրաժեշտ է ավելի խորքային խնդիրներ լուծել և խորացնել կապը գիտության հետ»,- ասաց Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ հայկական ստարտափների համար նույնպես դժվարացել է աշխարհում մրցունակ դառնալը, հետևաբար «Փլագ ընդ Փլեյ»-ի գործունեության լավ կողմերից մեկը հենց այն է, որ հայկական ստարտափների համար հեշտացրել է միջազգային կապերի ստեղծումը։

«Այսօրվա միջոցառման ընթացքում մենք ցուցադրելու ենք երեք ամսվա մեր գործունեությունն ու աշխատանքները տեղի ստարտափների հետ՝ մենթորություն, գիտելիքների փոխանցում, կապերի ստեղծում։ Ստարտափներն այստեղ ներկայացնելու են իրենց պրոդուկտները։ Հյուրերի մեջ կան ներդրողներ, ոլորտի ազդեցիկ դեմքեր, որոնք կարող են դառնալ նրանց գործընկերները կամ հաճախորդները»,- ասաց Գրիգորյանը։  

Հայերեն

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը

Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը

Վախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին

Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորական մանդատից

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին