Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

3 րոպեի ընթերցում

Մոսկվայից մեկնաբանել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու հնարավորության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները: Նա նշել է, որ ամեն բան արվում է երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot համակարգերից։

Նրա խոսքով՝ ամերիկյան դիրքորոշման մեջ կա երկակիություն՝ մի կողմից Ուկրաինային զենք է մատակարարվում, մյուս կողմից հակամարտության կարգավորման փորձ է արվում:

Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Իրանի հետ կապված իրավիճակի լուծումից հետո Վաշինգտոնը կվերսկսի ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ ջանքերը:

«Հույս ունենք, որ այն բանից հետո, երբ ամերիկացիներին հաջողվի կարգավորել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, չնայած զգալի բարդություններին, հերթը կհասնի ուկրաինական ուղղությամբ նրանց ջանքերի վերսկսմանը», - նշել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ Կիևի հարվածները միայն կմոտեցնեն խաղաղության կարգավորումը։

«Որքան շատ Կիևի ռեժիմը հարձակվի մեր ենթակառուցվածքների վրա, այնքան շատ մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտիներ», - ասել է նա։

Խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանն անկեղծ է համարում ԱՄՆ-ի ցանկությունը՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղության գործընթացին և ողջունում է այն։

Պեսկովը Reuters լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման, բայց ունի բավարար ուժեր ինքնուրույն գործողությունների և «հատուկ ռազմական գործողության» շարունակման համար։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը սպառնալիք հայտարարելն ագրեսիվ գործողություն է, որը պարտավորեցնում է ՌԴ-ին մնալ ուժեղ և շարունակել իր քաղաքականությունը։

«Սա մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, վստահ լինել ինքնավստահ և շարունակել մեր հետևողական քաղաքականությունը։ Նախ՝ մեր երկրի զարգացման վերաբերյալ՝ տեխնոլոգիապես, տնտեսապես, և մեր շահերն ապահովելու ու պաշտպանելու ՆԱՏՕ-ի ագրեսիվ գործողությունների ֆոնին։ Որովհետև ինչ-որ մեկին հակառակորդ հայտարարելու գործողությունն ինքնին փաստացի ագրեսիվ գործողություն է», - «Վեստի»-ին ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համատեղ հռչակագրում Ռուսաստանը նշվել էր որպես եվրատլանտյան անվտանգության համար «երկարաժամկետ սպառնալիք»։

Թուրքիա

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագրում անդրադարձել են հավաքական պաշտպանությանը, ՌԴ-ին, Ուկրաինային, Իրանին

Հայերեն English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար