Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին:

«Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց:

Հայերեն

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել