Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ
1 րոպեի ընթերցում

Գերմանիայում այս տարվա ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջ շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։
Նշվում է, որ մահացության ցուցանիշը կտրուկ աճել է այն ժամանակ, երբ շաբաթական միջին ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 20 աստիճանը։
Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում հունիսյան ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ 20,74 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը։
Սա ավելի քան երեք աստիճանով բարձր է 1991-2020 թվականների հունիս ամսվա միջին ցուցանիշից։
Կարդացեք հոդվածը` Русский