Հայաստան

Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրենը մանրամասներ է հայտնում

1 րոպեի ընթերցում

Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրենը մանրամասներ է հայտնում

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։

«Մեկ պացիենտ հոսպիտալացվել է դեմքի և գլխի շրջանում պատռված-կծած վերքերով։ Նա պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով։ Անհրաժեշտ առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է, կատարվել է վերքերի մշակում և կարում, սակայն առկա է դեմքի շրջանի նյարդերի վնասում, ինչի պատճառով անհրաժեշտ է նեղ մասնագիտական միջամտություն»,- նշեց բուժհաստատության ղեկավարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում