Ուկրաինան 30-ից ավելի Gripen կործանիչ կստանա Շվեդիայից

2 րոպեի ընթերցում

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 Gripen C/D կործանիչ՝ որպես ռազմական օգնություն և 16 Gripen E կործանիչ՝ պայմանագրի շրջանակնրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Ներկայում Ուկրաինան գնել է վերջին սերնդի Gripen E կործանիչներ: Մենք պայմանագիր ենք ստորագրել 16 կործանիչի համար: Միևնույն ժամանակ մենք փոխանցում ենք նույն քանակությամբ արդեն առկա կործանիչներ, այնպես որ, ընդհանուր առմամբ, մենք կմատակարարենք 32 ինքնաթիռ, թեև տարբեր ժամանակներում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Քրիստերսոնի խոսքով՝ Ուկրաինային օգնության շարունակումը  Շվեդիայի «գլխավոր առաջնահերթությունն» է:

«Նրանք կարող են շարունակել պայքարը մեր օգնության շնորհիվ, և դա պետք է շարունակել: Հենց այժմ մի շարք երկրներ շարունակում են օգնության մատակարարումը, անհրաժեշտ է, որ մյուս երկրները մեծացնեն աջակցությունը», - հավելել է նա:

Ինչպես մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանել է Շվեդիայի Saab ընկերությունը, հունիսի 30-ին ընկերությունը պայմանագիր է ստորագրել Շվեդիայի պաշտպանական տեխնիկայի վարչության (FMV) հետ՝ Ուկրաինայի համար Gripen E տասնվեց կործանիչի մատակարարման համար: Պատվերի արժեքը կազմում է մոտավորապես 24,6 միլիարդ կրոն (2,54 միլիարդ դոլար)։ Պատվերը կձևակերպվի 2026 թ․ երրորդ եռամսյակում: Gripen E-ի մատակարարումները նախատեսված են 2029-2030 թվականներին: Իսկ Gripen C/D կործանիչները Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 2027 թվականի սկզբին:

Հայերեն Русский

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի