Դանիայի վարչապետը Թրամփի մեկնաբանություններից հետո հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու  պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Անկարայում ՆԱՏՕ-ի լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է թագավորության տարածքը, այդ թվում՝ նրա կազմի մեջ մտնող  Գրենլանդիան պաշտպանելու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Մենք պատրաստ ենք պաշտպանելու ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դյույմը, ներառյալ մեր սեփական տարածքը», - լրագրողներին ասել է Ֆրեդերիկսենը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Դանիան պատրաստ է պաշտպանելու պետության տարածքը զինված հարձակման դեպքում։

Նա հավելել է, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից հարգել իրենց հավաքական պաշտպանության պարտավորությունները։

Ֆրեդերիկսենը շեշտել է, որ կղզին չի վաճառովում։

«Ես երեկ լսեցի ԱՄՆ նախագահին, և կարծում եմ, որ ԱՄՆ դիրքորոշումը, ցավոք, շատ հստակ է այս թեմայի վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը նույնքան հստակ է, որքան միշտ. Գրենլանդիան, իհարկե, վաճառքի ենթակա չէ», - ասել է նա։

Նախօրյակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Անկարա ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին, կրկին հայտարարել էր, որ կցանկանար, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանար Գրենլանդիայի նկատմամբ։

Ֆրեդերիկսենը հույս է հայտնել, որ բոլորը, այդ թվում՝ Կոպենհագենի դաշնակիցները, «կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են պայմանագիր Գրենլանդիայի պաշտպանության մասին։ Դրան համապատասխան ԱՄՆ-ն պարտավորվություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը